National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2022
Առաջարկվում է միասնականացնել իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը
1 / 2

Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման եւ ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձեւով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ, հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ:

Ուստի, Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել օրենքում եւ նախագծով սահմանել ընդհանուր դրույթ, համաձայն որի՝ իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը կմիասնականացվի, եւ պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումն իրականացնող Կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, կընդունի համապատասխան ոլորտային ռազմավարություններ եւ դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:

Առաջարկվող լրացումն ու կարգավորման նպատակն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

Հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ նախագծով տեխնիկական խնդիր է լուծվում. հստակեցվում են իրավակարգավորումները:

Քննարկված օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված մի շարք նախագծերի փաթեթին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am